Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վերջին 10-ամյակի 10-ը լավագույն գաջեթները՝ Time-ի վարկանշային աղյուսակում

Վերջին 10-ամյակի 10-ը լավագույն գաջեթները՝ Time-ի վարկանշային աղյուսակում
17.12.2019 | 13:08

Էլեկտրատեխնիկայի վերջին 10-ամյակի լավագույն նմուշները հայտնվել են Time ամսագիրի կազմած ցուցակում: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցներն ու հավելում, որ ամերիկյան Apple ընկերության միանգամից մի քանի արտադրանքներ տեղ են գտել պարբերականի կազմած ցուցակում:

Apple-ի iPad պլանշետը, Apple Watch ժամացույցն ու AirPods անլար ականջակալները ներառված են աղյուսյակում: Օդային նկարահանումների համար նախատեսված PJI Phantom անօդաչու սարքը, Nintendo Switch խաղային համակարգը և Microsoft-ի Xbox One խաղային վահանակը նույնպես տեղ են գտել ամսագրի կազմած ցուցակում:
Raspberyy Pi միկրոհամակարգչի ու Google Chromecast թվային մեդիանվագարկիչի հետ մեկտեղ վարկանշային աղյուսակում ներառել է նաև Tesla Model 3 էլեկտրական ավտոմեքենան:

Դիտվել է՝ 8195

Մեկնաբանություններ